Սիրիայի անցումային նախագահը Սաուդյան Արաբիա այցից հետո կմեկնի Թուրքիա

Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ մինչև ընտրությունների փուլին հասնելը ձևավորված կառավարությունը կստանձնի նոր Սիրիայի ինստիտուտների կառուցումը, ինչպես նաև նշել է, որ կսեղծվի նոր սահմանադրություն։
Նա նշել է, որ Սաուդյան Արաբիա այցից հետո կմեկնի Թուրքիա և կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Հանդիպման ընթացքում օրակարգային է լինելու «Քուրդիստանի բանվորական կուսակցության» և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» հարցը։