Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանին և Ադրբեջանին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանին և Ադրբեջանին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի մասին հայտարարությունը։

ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ կողմերը կստորագրեն փաստաթուղթը հնարավորինս շուտ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, պետք է թույլ տա Հարավային Կովկասին դառնալ խաղաղության, ինտեգրման և համագործակցության գոտի՝ բաց սահմաններով՝ ի շահ տարածաշրջանի բնակչության», - ասվում է ԱԳՆ հայտարարությունում։