Հնդիկը քարով խփել և կոտրել է N3 ավտոբուսի ապակին
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող 58 երթուղիներում անցած շաբաթ աշխատել է 3279 շարժակազմ։ Այդ մասին այսօր զեկուցվեց քաղաքապետարանում հրավիրված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։
Հանրային տրանսպորտի մասնակցությամբ ՃՏՊ-ների թիվը 34-ն է, որոնք լուրջ հետևանքներ չեն ունեցել։
«Միայն մի դեպքում ընթացքի ժամանակ մի հնդիկ տղամարդ քարով հարվածել է N3 ավտոբուսին ու ապակիները կոտրել է»,- ներկայացրեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։