Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել

Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ, որի ժամանակ կքննարկվեն վերջին զարգացումները և ԱՀ իշխանությունների համապատասխան անելիքները:

Հիշեցնենք՝ Ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում: