Givenchy-ի պոլիէթիլենային տոպրակը 995 դոլարով

Givenchy նորաձևության տունը թողարկել է գնումների պայուսակ, որը վաճառվում է 995 դոլարով. այդ մասին գրում է Hypebeast-ը։
Pre-Fall 2023 շոուից հետո Givenchy-ն թողարկել է պայուսակներից ոգեշնչված երեք տարբեր չափեր և գույներ: Բոլոր պայուսակները պատրաստված են պոլիէթիլենից, բռնակներն ու ժապավենները՝ նեյլոնից, իսկ Givenchy-ի տարբերանշանով ներդիրը՝ կաշվից։
Givenchy պայուսակը հասանելի է մինի և XL չափսերով և արժե 725-995 դոլար: