«Բոսթոն Սելթիքսը» դարձել է NBA-ի 2023/2024 մրցաշրջանի չեմպիոն (տեսանյութեր)

Միացյալ Նահանգների Բոսթոնում կայացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի եզրափակիչ շարքի հինգերորդ հանդիպումը «Բոստոն Սելթիքսի» և «Դալաս Մավերիքսի» միջև։
Տանտերերը հաղթել են 106:88 հաշվով ու դարձել 2023/2024 մրցաշրջանի չեմպիոն։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Բոսթոնի» հարձակվող Ջեյսոն Տատումն է եղել։ Նա վաստակել է 31 միավոր, 8 անդրադարձ և 11 արդյունավետ փոխանցում։ Նրա թիմակից, պաշտպան Ջեյլեն Բրաունը վաստակել է 21 միավոր, 8 անդրադարձ ու 6 արդյունավետ փոխանցում։
«Դալլասի» կազմում ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել խաղարկող հարձակվող Լուկա Դոնչիչը, ով գրանցել է թրիփլ-դաբլ: Նա վաստակել է 28 միավոր, իրականացրել 12 անդրադարձ ու կատարել 12 փոխանցում։ Կայրի Իրվինգը վաստակել է 15 միավոր՝ երեք անդրադարձ ու 9 փոխանցում։
Կադրերն այստեղ