Մահացել է GIF-ի ստեղծող Սթիվեն Ուիլհայթը

74 տարեկանում մահացել է GIF-ի ստեղծող Սթիվեն Ուիլհայթը։ Ըստ լրատվամիջոցների՝ Ուիլհայթը մահացել է ԱՄՆ-ում մարտի 14-ին՝ COVID-19-ի հետևանքով։ Դա հաստատել է նրա կինը՝ Քեթլինը, փոխանցում է NBC News-ը։
Ուիլհայթը ստեղծել է գրաֆիկական փոխանակման ձևաչափը (GIF) 1987 թվականին, երբ աշխատում էր Compuserve-ում: Տարիների ընթացքում պատկերի այս ձևաչափը դարձել է սոցիալական ցանցերում էմոցիաներ փոխանցելու հիմնական մեթոդներից մեկը։
2013-ին 17-րդ ամենամյա Webby Awards-ում իր գյուտի և ինտերնետ մշակույթի մեջ ներդրման համար Ուիլհայթը որպես պարգև ստացավ Lifetime Achievement Award-ը: