Մերկասառույցի պատճառով կողաշրջվել է Մարտունի-Երևան երթուղու միկրոավտոբուսը, որում եղել է 15 ուղևոր

Այսօր՝ մարտի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Մարտունի-Երևան երթուղին սպասարկող մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Գրել է «Շամշյանը»։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում եղել է 15 ուղևոր, բարեբախտաբար նրանք նույնպես չեն տուժել:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: