Կրիշտիանու Ռոնալդուն ցուցադրել է 780 հազար դոլար արժողությամբ բացառիկ ժամացույցը (լուսանկար)

Կրիշտիանու Ռոնալդուն ցուցադրել է 780 հազար դոլար արժողությամբ բացառիկ ժամացույցը (լուսանկար)

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն պարծեցել է Jacob & Co ոսկերչական ապրանքանիշի իր թանկարժեք ժամացույցով։ Համապատասխան կադրերը հայտնվել են Instagram-ի նրա էջում։

Էքսկլյուզիվ Caviar Flying Tourbillon ժամացույցը զարդարված է վառ կանաչ քարերով, որոնք նման են զմրուխտի:

Ըստ Hypebeast-ի՝ մարզիկը երկրպագուներին ցուցադրել է բացառիկ աքսեսուարը՝ զարդարված 300 թանկարժեք քարերով։ Միաժամանակ ժամացույցի պատյանը պատրաստված է սպիտակ ոսկուց, իսկ գոտին՝ ալիգատորի կաշվից։ Այս մոդելի Caviar Flying Tourbillon Tsavorite-ի արժեքը կազմում է 780 հազար դոլար:

Հայտնի է, որ ժամացույցը թողարկվել է մեկ օրինակով՝ հատուկ ֆուտբոլիստի համար։ 2022 թվականի դեկտեմբերին Ռոնալդուն պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբի հետ։ Ժամացույցի կանաչ գույնն ընտրվել է ստեղծողների կողմից՝ որպես իսլամական կրոնի խորհրդանիշ։