Մհեր Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ապրիլի 11-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցություններով ավագ խորհրդատու Լու Բոնոյին։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։
Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստանում և տարածաշրջանում անվտանգությանը, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր։