Որոշ հասցեներում մինչև 24 ժամ ջուր չի լինի

Որոշ հասցեներում մինչև 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 15:30-ից մինչև հոկտեմբերի 9-ը 15:30-ն կդադարեցվի Գավառ քաղաքի Զ.Անդրանիկի, Նովոռոսիյսկի, Կենտրոնական Հրապարակ փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: