Մսի չափից ավելի օգտագործումը հանգեցնում է մի շարք բացասական հետևանքների․ մասնագետը զգուշացրել է

Մսի չափից ավելի օգտագործումը հանգեցնում է մի շարք բացասական հետևանքների․ մասնագետը զգուշացրել է

Կարմիր միսն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, սակայն այս մթերքի չափից ավելի օգտագործումը հանգեցնում է մի շարք բացասական հետևանքների՝ 2-րդ տիպի շաքարախտից մինչև քաղցկեղ ու նյարդաբանական խանգարումներ: Այս մասին տելեգրամյան իր ալիքում խոսել է էնդոկրինոլոգ, սննդաբան Իննա Միսնիկովան։

Բժիշկը բացատրել է, որ միսը, ինչպես կենդանական ծագման այլ մթերքները, պարունակում է մեծ քանակությամբ կենդանական ճարպեր ու սպիտակուցներ։ Եթե ​​դրանք շատ հաճախ եք օգտագործում, ապա աղիքային օգտակար բակտերիաների թիվը աստիճանաբար նվազում է, իսկ վնասակարները՝ ավելանում։

«Միկրոօրգանիզմների պոպուլյացիաների անհավասարակշռությունը, որը կոչվում է «դիսբիոզ», կապված է հիվանդությունների լայն շրջանակի հետ, ներառյալ նյարդաբանական խանգարումները, աղիների բորբոքային հիվանդությունները, քաղցկեղը, 2-րդ տիպի շաքարախտն ու գիրությունը», - զգուշացրել է Միսնիկովան:

Բացի այդ, ըստ բժշկի, դիսբիոզը կարող է հրահրել աղիների շարժունակության փոփոխություններ, որոնք առաջացնում են որովայնի ցավեր, փքվածություն և այլն։ «Մյուս կողմից, բուսական սպիտակուցներով և Օմեգա-3-ով հարուստ սննդակարգերը, ինչպիսին է միջերկրածովյան սննդակարգը, հանգեցնում են օգտակար հակաբորբոքային բակտերիաների զգալի ավելացմանը»,- ընդգծել է Միսնիկովան։

Աղիքների առողջության պահպանման համար դիետոլոգը խորհուրդ է տվել ավելի քիչ կարմիր միս ու կարագ ուտել, ավելացնել ձավարեղենի, հատիկեղենի, ընկույզների և օմեգա-3 պարունակող մթերքների ընդունումը: