Ապուշ պետք է լինես, որ չհասկանաս, թե այս մարդը ինչ ա ուզում․ Մովսես Հակոբյան

Ապուշ պետք է լինես, որ չհասկանաս, թե այս մարդը ինչ ա ուզում․ Մովսես Հակոբյան

«Այդ մարդուն ես առհասարակ չեմ մեկնաբանում»,-Mediahub.am-ի հետ զրույցում ասաց  Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ  Մովսես Հակոբյանը։

Գեներալն ասում է, որ ինքը դեմագոգ չէ և չի անի հայտարարություններ, որոնք իրականություն դարձնելու համար լծակներ չունի։

Ընդգծում է, որ դեռ երկու տարի առաջ կանխատեսել է իրադարձությունների այսպիսի զարգացում։ Ասել է, որ Նիկոլը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այդ ամբողջականության     կազմում կտեսնի նաև Արցախը։

Մովսես Հակոբյանի շեշտում է․ «Ապուշ պետք է լինես, որ չհասկանաս, թե այս մարդը ինչ ա ուզում ու ուր է տանում մեզ։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դա է վկայում։ Ելքը կարող է առաջարկել այն մարդը, որ ունի լծակներ»։

Գեներալը նկատում է, որ Փաշինյանի արարքները կանխատեսելի են, բայց ինքը խորհրդատու չէ․ «Ես ուղղակի հիմա ոչինչ անել չեմ կարող։ Եթե ասեմ բաներ, որոնք մնալու են անհետևանք՝ չեմ անի։ Ցավոք, իրավիճակը շտկելու հնարավորություն չունեմ»,-եզրափակեց Մովսես Հակոբյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 22-ին  Նիկոլ Փաշինյանը ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Միաժամանակ, սակայն, ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ - Բաքու երկխոսության միջոցով։

Լուսին Ղազարյան