Մադոյանն ու Մանասյանը հաղթանակով մեկնարկեցին Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Մադոյանն ու Մանասյանը հաղթանակով մեկնարկեցին Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

71 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը նույնպես հաղթանակով մեկնարկեցին Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում, հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։ 

Մադոյանը առավելության հասավ հունգարացի Ռոմեո Բուզայի նկատմամբ, իսկ Մանասյանը ուժեղ գտնվեց սլովակ Դավիդ Միխալեկից։

Նախօրեին հաղթանակ էր տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Սահակյանը։