Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր է նախապատրաստվում․ ՌԴ ԱԽ քարտուղար

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր է նախապատրաստվում․ ՌԴ ԱԽ քարտուղար

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր է նախապատրաստվում։ Այս մասին ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

«Ղարաբաղյան խնդրի առնչությամբ հետևողական ջանքեր են գործադրվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս պետությունների միջեւ խաղաղության պայմանագիր է նախապատրաստվում»,- ասել է պաշտոնյան։