Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչպես է Էջմիածնի Մայր տաճարի գմբեթին հայտնվել այս կարիճը

Դեռևս խորհրդային ժամանակներում վերականգնողական աշխատանքներ են սկսվում Մայր տաճարում: Նկարիչը, ով վերականգնում էր տաճարի կենտրոնական մուտքի հրեշտակների պատկերները, սարսափում է, երբ իր կողքին կարիճ է տեսնում:
Նա ձեռքի տակ ունենում է միայն նկարչական լաքապատ վրձին և պաշտպանվելու համար վրձնով հարվածում է կարիճին: Այդ պահից ի վեր, շուրջ հիսուն տարի, լաքով պատված կարիճը քարանում է` դառնալով որմնանկարի անբաժան մասնիկը:
Կարիճը տեսնելու համար հարկավոր է նայել Մայր տաճարի կենտրոնական մուտքի կամարում պատկերված ձախ հրեշտակին, որի ձախ անկյունում էլ կտեսնեք պատահականության արդյունքում պատմական դարձած կարիճը: