2023-ին 660 շփում է եղել Ադրբեջանում կալանավորված հայերի ու նրանց հարազատների միջև. ԿԽՄԿ

Հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում կալանավորված հայերի և նրանց հարազատների միջև 2023 թվականին փոխանակվել են 660 բանավոր, տեսաձայնային, գրավոր հաղորդագրություններ ու հեռախոսազանգեր։ Հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
«Մենք պարբերաբար այցելում ենք կալանավորված անձանց և օգնում նրանց կապ պահպանել ընտանիքների հետ»,- հայտնել է կոմիտեն X-ի իր միկրոբլոգում։