Մենք հստակ ազդանշան ենք ստացել, որ Փաշինյանը դեկտեմբերին գալու է ԱՊՀ և ԵԱՏՄ գագաթնաժողովներին. Ուշակով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին կժամանի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպմանը, իսկ Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պաշտոնական հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Այո, մենք Երեւանից ազդանշան ստացանք, որ վարչապետը դեկտեմբերի վերջին պատրաստվում է գալ Սանկտ Պետերբուրգ՝ ոչ պաշտոնական հանդիպման (ԱՊՀ)։ Եվ ԵԱՏՄ-ի պաշտոնական գագաթնաժողովին»,- ասել է Ուշակովը VERELQ-ին։
Հարցին, թե արդյոք այս տեղեկությունը ճշգրիտ է, ՌԴ նախագահի օգնականը պատասխանել է. «Մենք ազդանշան ստացանք, հստակ ազդանշան Երևանից»։