Շահրամանյանը, Օհանյանը, Շարմազանովը` «Վկան» ֆիլմի ցուցադրությանը

Շահրամանյանը, Օհանյանը, Շարմազանովը` «Վկան» ֆիլմի ցուցադրությանը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ տեղի ունեցավ «Վկան» ֆիլմի ցուցադրությունը, հայտնում են Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունից։

«Ֆիլմը պատմում է ջութակահարի մասին, որի կյանքը փոխվում է Կիևում հյուրախաղերի ժամանակ։ Նա ականատես է լինում անմարդկային հանցագործությունների և փորձում է ճշմարտությունը հասցնել ամբողջ աշխարհին»,- իր ելույթում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ 

Նշենք, որ Մոսկվայի տանը ընթանում է «Եվրամայդան.Ուկրաինայում 2013-2014 թվականների հակասահմանադրական հեղաշրջման էությունն ու հետևանքները» խորագրով ցուցահանդեսը, որը կտևի ևս երկու շաբաթ: