Հարավային Օսիան երեք օրով փակում է Վրաստանի հետ սահմանը. մանրամասներ

Հարավային Օսիան երեք օրով փակում է Վրաստանի հետ սահմանը. մանրամասներ

Հարավային Օսիան երեք օրով փակում է Վրաստանի հետ սահմանը՝ հարևան հանրապետությունում ստեղծված ծանր քաղաքական իրավիճակի պատճառով։

«Վրացական տարածքում ստեղծված բարդ քաղաքական իրավիճակի պատճառով՝ Վրաստանի հետ Հարավային Օսիայի Հանրապետության պետական   սահմանին սադրանքները կանխելու նպատակով, հունիսի 24-ին, ժամը 20.00-ից մինչև հունիսի   27-ը ժամը 09:00-ն ժամանակավորապես փակել պետական   սահմանի անցակետերը»,- ասվում է ԱԽ որոշման մեջ։։

Sputnik South Ossetia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ հանրապետության ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլիի հրաժարականի պահանջով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահը վարչապետին կոչ է արել հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ, խստացնել հսկողությունը սահմանին և վերանայել Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝  MediaHubWorld