Եվրահանձնաժողովի ղեկավարը ժամանել է Կիև

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանել է Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկելու երկրի վերականգնման և եվրաինտեգրման հարցերը. այդ մասին նա շաբաթ օրը հայտնել է Twitter-ում. փոխանցում է TASS-ը:
«Ուրախ եմ, որ վերադարձել եմ Կիև: Նախագահ Զելենսկու հետ միասին ես կամփոփեմ երկրի վերականգնման ուղղությամբ համատեղ աշխատանքի արդյունքները և կգնահատեմ այն առաջընթացը, որ Ուկրաինան հասել է իր եվրոպական ճանապարհին», – հայտնել է ֆոն դեր Լյայենը: