«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ռեկորդ է գրանցվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ռեկորդ է գրանցվել

Սույն թվականի մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դաատապարտյալ Թաթուլ Միրզոյանը գրանցել է իր հերթական ռեկորդը՝ հեծանիվ վարժասարքի վրա գրանցելով 1 ժամում 35 կիլոմետր տարածություն՝ նախկինում գրանցած սեփական ռեկորդին գերազանցելով 1 կիլոմետրով։ Հայտնել է Քրեակատարողական ծառայությունը։

Ռեկորդի իրականացմանը ներկա են եղել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի անդամներ, ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Թովմասյանը։ 

Թ․ Միրզոյանին ՀԿ-ի կողմից հանձնվել է ռեկորդը փաստող հավաստագիր։

Միջոցառումը կազմակերպվել էր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը և նվիրված է եղել Սպարապետի հիշատակին։