Փառք Աստծո` զոհ չունենք, ոչ էլ վախ կա. ի՞նչ իրավիճակ է Երուսաղեմի հայերի շրջանում

Փառք Աստծո` զոհ չունենք, ոչ էլ վախ կա. ի՞նչ իրավիճակ է Երուսաղեմի հայերի շրջանում

Մենք լավ ենք, ամեն բան լավ է: Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչը: 

«Ամեն բան լավ է: Այս պահին հանդարտ է, ոչ մի վախ չկա: Մեր կողմը՝ Երուսաղեմում հանդարտ է, միայն գիշերը 2-ին էր մի քիչ խառը, բայց այս պահին ամեն բան լավ է: Փառք Աստծո` զոհեր, վիրավորներ չունենք, հուսանք այդպես կմնա»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ այս պահին այդ շրջաններում հանդարտ է:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի գիշերն Իրանը արձակել էր հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր ու բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Հրթիռների մեծ մասն արձակվել էր Իրանից, մի մասը՝ Իրաքից և Եմենից: 

Իսրայելն էլ իր հերթին է պատասխան հրթիռներ արձակել Դամասկոսի օդանավակայանի ուղղությամբ: 

Տեսանյութերը՝ այստեղ

 

Ռեբեկա Հովհաննիսյան