Ո՞ր տարիքն է համարվում սեքսուալ ակտիվության գագաթնակետը

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է մարդը հասնում սեքսուալ ակտիվության գագաթնակետին:
Վերջին ուսումնասիրությունների արդյունքներով՝ կանայք սեքսից ամենաուժեղ հաճույքը ստանում են 28 տարեկանում, իսկ ահա տղամարդկանց մոտ այդ տարիքը 33-ն է:
Այս եզրակացությանն են եկել ամերիկացի գիտնականները’ փորձ եւ հարցումներ անցկացնելով 1281 կնոջ և տղամարդու շրջանում:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ թե կանայք, թե տղամարդիկ սեքսով ավելի հաճախ զբաղվում են 20-29 տարեկան հասակում:
Հարաբերությունների մասնագետ- հետազոտող Թրեսի Քոքսը նշել է, որ սեռական կյանքն ավելի բուռն է լինում հարաբերությունների սկզբում, երբ ամեն ինչ նոր է սկսվում, և այն ժամանակ, երբ լավ են ճանաչում թե իրենց մարմինը, թե զուգընկերոջը, այսինքն՝ վերը նշված տարիքում: