Քիչ առաջ առեւանգված կանայք Գյումրու ոստիկանության բաժիններից որևէ մեկում չեն․ փաստաբան

«Մեր քաղաքը» դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Խալաթյանը և առևանգված մյուս կինը Գյումրու ոստիկանության երկու բաժիններից որևէ մեկը չեն բերվել, գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Հիշեցնեմ, որ քաղաքացիական հագուստով անձինք առևանգել են Գյումրու «Մեր քաղաքը» դաշինքի ներկայացուցիչ երկու կանանց»,-գրել է Բաբայանը։