ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով ձերբակալված Գագիկ Սարգսյանը կալանավորվել է

ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով ձերբակալված Գագիկ Սարգսյանը կալանավորվել է

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու վերաբերյալ գործով ձերբակալված, Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կալանավորվել է։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ քննիչի միջնորդությունը։ 

Սարգսյանը կալանավորվել է մեկ ամիս ժամկետով։ 

Մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են Գագիկ Սարգսյանի տուն։ Նրա որդին հայտնել էր, որ խուզարկել են տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով։ Այն ՔԿ-ն որակել էր որպես ահաբեկչական գործողություն։ Այդ գործով ներգրավված են ևս երեք անձ, որոնցից երկուսի նկատմամբ նույնպես կալանք է կիրառվել։