Լերա Կուդրյավցևան Ռուսաստանից մեկնել է Իրան

Լերա Կուդրյավցևան Ռուսաստանից մեկնել է Իրան

Հեռուստահաղորդավարուհի  Լերա Կուդրյավցևան իր Instagram-ում հայտնել է, որ Ռուսաստանից մեկնել է Իրան։

«Ես Իրանում եմ։ Հետաքրքի՞ր է: Անկասկած։ Ես ձեզ կպատմեմ Իրանի մասին՝ մի երկրի, որն ապրում է պատժամիջոցների տակ արդեն 43 տարի»,- գրել է Կուդրյավցեւան։

Նա մնում է հեղինակավոր հյուրանոցում և հետևորդներին ցուցադրել է իր սենյակը և հյուրանոցի նախասրահը: Կուդրյավցևայի խոսքով, երբ ինքն իջել է հյուրանոցի նախասրահ, դաշնակահարուհին նվագում էր Ռուսաստանի հիմնը։

«Դա, իհարկե, իսկապես անսպասելի էր»,- ընդգծել է հեռուստահաղորդավարուհին։