Արտակարգ դեպք՝ Էջմիածնում. Ford Fusion-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի․ վիրավոր կա

Արտակարգ դեպք՝ Էջմիածնում. Ford Fusion-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի․ վիրավոր կա

Այսօր՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վաղարշապատ» քաղաքում՝ «Վան» ռեստորանային համալիրի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: Գրել է «Շամշյանը»։

Հրշեջները մարել են «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Հրդեհի հետևանքով վարորդը Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Իշխան Մ.-ն այրվածքներով տեղափոխվել է նախ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հրդեհը բռնկվել է, երբ վարորդը այն վարելիս է եղել, ու երբ կրակը նկատել է, իրեն դուրս է նետել ավտոմեքենայից: