«Խեղճ հարիֆ» Փաշինյանի «ներկայացումը» 

«Խեղճ հարիֆ» Փաշինյանի «ներկայացումը» 

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովի երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանի ցուցմունքը շատ տխուր տպավորություն թողեց: Սա պատմությունը խմբագրելու, կեղծելու յուրօրինակ փորձ էր, ինչի հետևանքով հեղինակազրկվում են մեր պետությունը, նրա ինստիտուտները:

Երեկ Փաշինյանը խորհրդարանին, հասարակությանը ներկայացել էր «խեղճ հարիֆի» կերպարով, որին շարունակ խաբել են:

Օրինակ, «պարզվեց», որ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը Ղարաբաղը «հանձնել» էին, սակայն այդ փաստը «խորամանկորեն» «գցել» են Փաշինյանի «գրպանը»:

Կամ «խեղճ հարիֆ» Փաշինյանը երեկ արդարանում էր, թե Գլխավոր շտաբի պետն ինչպիսի դաժանությամբ է իրեն խաբել:

«Երբ Լեռնային Ղարաբաղի նախագահը լուր էր հաղորդում Գլխավոր շտաբը չէր հաստատումը լուրն, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովանել, որ Լեռնային Ղարաբաղի նախագահի տված տեղեկատվությունն է ճիշտ: Այս անգամ էլ այդպես եղավ, երբ լուր եկավ, թե ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով շարժվող քաղաքացիական ավտոմեքենայի վրա: Ըստ էության, այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը», - ասել է վարչապետը:

Ի՞նչ աներ «խեղճ» Նիկոլ Փաշինյանը, երբ նա ուզում էր հաղթել, բայց նրան «դավադրաբար» պայմաններ էր թելադրում Պուտինը, «ստորաբար» խաբում էր բանակը, իսկ դե նախկինները՝ Ղարաբաղը հանձնել- վերջացրել էին...

Վահրամ Բագրատյան