Դեսպան Հովհաննես Իգիթյանը հետ է կանչվել

ՀՀ նախագահի հրամանով դեսպան Հովհաննես Իգիթյանը հետ է կանչվել։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.
Հովհաննես ԻԳԻԹՅԱՆԻՆ հետ կանչել Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշվում է հրամանագրում: