Քայլի Ջեները և Թրևիս Սքոթը բաժանվել են

Քայլի Ջեները և Թրևիս Սքոթը բաժանվել են

Ամերիկյան հեռուստաաստղ, գործարար Քայլի Ջեները և ռեփեր Թրևիս Սքոթը, որոնք համատեղ երկու երեխա ունեն, որոշել են երկրորդ անգամ բաժանվել՝ 2020 թվականին վերամիավորվելուց հետո։

25-ամյա Ջեներին ու 31-ամյա ռեփերին մոտ կանգնած աղբյուրը Us Weekly-ին հայտնել է, որ «Քայլին և Թրեվիսը կրկին բաժանվել են». նրանք «պետք է տոները միասին անցկացնեին, սակայն այդպես չի եղել»:

Ջեները մեկնել էր Ասպեն՝ Ամանորին միանալու քրոջը՝ Քենդալ Ջեներին և մի քանի մտերիմ ընկերներին:

«Դա նախկինում շատ անգամ է պատահել. հայտնի է, որ նրանք բաժանվում են, բայց միշտ մնում են ընկերներ և հիանալի ծնողներ», - ավելացրել է աղբյուրը Us Weekly-ի հետ զրույցում: