Բաքուն պատասխան է ուղարկել Երևանին խաղաղության պայմանագրի առաջարկներին. Բայրամով

Բաքուն պատասխան է ուղարկել Երևանին խաղաղության պայմանագրի առաջարկներին. Բայրամով

Բաքուն Երևանին պատասխան է ուղարկել խաղաղության պայմանագրի կնքման վերջին առաջարկներին. AzTV-ին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը վերջին շրջանում դրական ազդակներ է ստացել Հայաստանից, բայց իրենք նաև սպասում են հայկական կողմից իրական գործողություններին խաղաղ գործընթացում։ Նախարարը չբացառեց կողմերի հնարավոր հանդիպումների անցկացումը 2024թ.:

«Առաջարկությունների փաթեթը, որի վրա մեկ ամիս աշխատել ենք, ուղղարկվել է Հայաստան»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն աջակցում է հարաբերությունների կարգավորման և խաղաղ պայմանագրի շուրջ Երևանի հետ ուղիղ բանակցություններ վարելու անհրաժեշտությանը։ Միաժամանակ նա նշել էր, որ հանրապետությունը չի հրաժարվում այլ կողմերի միջնորդական ջանքերից։