«Կյանքի պուրակ» ենք ստեղծում, 4 միլիարդ 510 միլիոն գումար է պետք․ Սանոսյան

Մենք որոշեցինք, որ զոհած նահատակների հիշատակը հավերժացնելու համար այլ կոնցեպտ պետք է մշակել։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բուսաբանական այգում «Կյանքի պուրակ» ստեղծելու գաղափարին։

Ըստ Փաշինյանի՝ ի սկզբանե գաղափարն այն է, որ մարդիկ պետք է գնան այնտեղ՝ ժամանակ անցկացնելու, զբոսնելու, զրուցելու։

Նշենք, որ ըստ նախագծի, պուրակի կառուցման համար ծախսվելու է  4 միլիարդ 510 միլիոն գումար։

Փաշինյանի խոսքով՝ իրենք ուսումնասիրել են փորձը և եկել այն եզրակացության, որ մուտքի մոտ կարող է լինել կոմերցիոն տարածք։ 

«Մենք արձանագրեցինք, որ Երևանի բուսաբանական այգում 100 հեկտար չորացած տարածք կա, որը կարելի է օգտագործել»,- նկատեց նա։

Մանրամասները՝  տեսանյութում։