​​Ուկրաինայից Լեհաստան է մուտք գործել ավելի քան 377 հազար փախստական

​​Ուկրաինայից Լեհաստան է մուտք գործել ավելի քան 377 հազար փախստական

Ռազմական գործողությունների սկզբից ի վեր Ուկրաինայի ավելի քան 377,000 բնակիչներ մուտք են գործել Լեհաստան. հայտնում է հանրապետության սահմանապահ ծառայությունը։

«Փետրվարի 24-ից ի վեր սահմանապահ ծառայության աշխատակիցներն Ուկրաինայի հետ սահմանային անցակետերում գրանցել են ավելի քան 377400 մարդու», - ասվում է զեկույցում։

Սահմանապահ ծառայության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայից Լեհաստան են մտել ռեկորդային թվով մարդիկ՝ ավելի քան 100 հազար։