Կարող ենք ասել՝ Փաշինյանը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախի հարցից․ Վանեցյան

Ըստ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության՝ միջազգային հանրությունը Թուրքիան և Ադրբեջանն է, որովհետև վերջին 30 տարում որևէ փաստաթուղթ չկա, որ միջազգային հանրությունը Արցախի կարգավիճակի մասով նշաձող իջեցնելու պահանջ է ներկայացրել։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանը։ Հիշեցնենք նաև, որ Փաշինյանը հանդիպել էր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ և նշել, որ Արցախի խնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն արցախցին է։

«Կարող ենք ասել, որ Փաշինյանը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախի հարցից։ Պետք է հիմք ընդունենք Արցախի ԱԺ-ի հայտարարությունը և առաջնորդվենք դրանով։ Եկեք, չհավատանք, չտրվենք Փաշինյանի հերթական մանիպուլյացիաներին։ Մենք ունենք մեր առաջ դրված հստակ խնդիր և այն լուծելու ենք» ,- ամփոփեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում