Սպառողների խախտումները գտնելը բոլորին է օգուտ․ ինչով են հիմնավորում ջրի սակագնի բարձրացումը

Վերցրեք Վիճակագրական վարչությունում հրապարակված գնաճը և էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը, սրանք բանաձևում կարելի է կիրառել և ստանալ ջրի սակագնի ճշտգրտվող մեծությունը։ Այս մասին Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նշենք, որ հանձնաժողովում քննարկվում է ջրի սակագնի բարձրացման հարցը

Բաղրամյանի խոսքով, ի սկզբանե, երբ «Վեոլիա ջուր» ընկերությունը սկսել է աշխատել, քննարկումների արդյունքում ձեռք է բերվել փոխադարձ համաձայնություն։ «Մոնիթորինգի նպատակն էր վեր հանել այն խնդիրները Ջրային կոմիտեի, հանձնաժողովի աշխատակիցների, ՀԿ-ների ներկայացուցիչների օգնությամբ, որտեղ խնդրահարույց տեղերն առանձնացնելը դառնում է վաճառվող ծավալ հաջորդ տարիների համար»,-ասաց Բաղրամյանը։

Ըստ նրա՝ վեր հանվող խնդիրները և սպառողների խախտումները գտնելը բոլորին է օգուտ, ինչը թույլ կտա հետագայում լրացուցիչ խնդիրներից զերծ մնալ։ 

Նշենք, որ հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա շուրջ 8,5 դրամով` 200 դրամից դառնալով 208.5 դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր միաձայն ընդունեց ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ նախագիծը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։