Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանը կմասնակցի նաև Շառլ Միշելը

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը կմասնակցի Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը․ տեղեկությունը հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 15:00-ին։
Հիշեցնենք, որ երեկ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը։