Վթարի է ենթարկվել Մոսկվայից Կրասնոդար ուղևորվող ավտոբուսը. կան զոհեր (տեսանյութ)

Վթարի է ենթարկվել Մոսկվայից Կրասնոդար ուղևորվող ավտոբուսը. կան զոհեր (տեսանյութ)

Կրասնոդարի երկրամասում ավտոբուսի հետ վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 8-ը՝ վիրավորվել։

Ըստ SHOT-ի՝ Neoplan մարդատար ավտոբուսը, որն ուղեւորվում էր Մոսկվայից Նալչիկ, Կրասնոդարի երկրամասի մայրուղիներից մեկում բախվել է Hyundai բեռնատարին։ Վթարի հետևանքով հինգ մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել։

Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսի վարորդը քնել է ղեկին և դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի հատված, որտեղ բախվել է բեռնատարին։ Տեղում աշխատում են փրկարարներն ու բժիշկները։ 

Տեսանյութը՝ այստեղ