«Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև, բայց…». Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня хорошая։ Չմոռանանք նաև, որ ռուսական վերնախավը նույնպես միատարր չէ։ Տեսանելի են ադրբեջանական լոբբինգի աշխատանքը և հաջողությունները։
Ի դեպ, այստեղ Փաշինյանի և Ադրբեջանի շահերն ամբողջությամբ համադրվում են։ Որքան Նիկոլը վնասում է հայ-ռուսական հարաբերություններին, այնքան լայն են բացվում Մոսկվայի տարբեր կաբինետների դռներն ադրբեջանական լոբբիստների առջև։
Անհասկանալի է նաև Ռուսաստանի կանաչ լույսը նիկոլամերձ օլիգարխներին, օրինակ, ՌԴ-ից ոսկու վերարտահանման հսկայական ծավալների մեջ «օդից փող կպցնելուն»։
Ի մի բերելով՝ կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև, բայց ակնկայտ է, որ Մոսկվան վաղուց չի հավատում ոչ միայն արցունքներին, այլև ժպիտներին։