Ադրբեջանն իր քայլերով ցույց է տալիս, որ կեղտոտ խաղ էր խաղում. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանն իր քայլերով ցույց է տալիս, որ կեղտոտ խաղ էր խաղում. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․

«Ադրբեջանն ամիսներ շարունակ խաբում էր միջազգային հանրությանը` հավատացնելով, թե դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ ու Լեռնային Ղարաբաղից մարդկանց և ապրանքների մարդասիրական տեղաշարժի համար Լաչինի միջանցքը բաց է:

Մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյունը միջանցքի մուտքի մոտ կանգնեցնելով և արհամարհական հայտարարություն անելով, թե «խաղն ավարտված է»՝ Ադրբեջանն ապացուցում է, որ կեղտոտ խաղ էր խաղում և ստում էր այս բոլոր ամիսներին»։