Կանխատեսվել է մինչեւ տարեվերջ նավթի գինը

Կանխատեսվել է մինչեւ տարեվերջ նավթի գինը

JPMorgan-ի վերլուծաբանները կանխատեսել են, որ մինչեւ տարեվերջ Brent տեսակի նավթի գինը կարող է հասնել մեկ բարելի դիմաց 185 դոլարի։ Նման գին հնարավոր է, եթե շարունակվեն Ռուսաստանից հումքի մատակարարման խափանումները, գրում է Bloomberg-ը։

Վերլուծաբանները նշում են, որ կարճաժամկետ հեռանկարում շոկի մասշտաբներն այնքան մեծ են, որ նավթի գինը պետք է հասնի եւ մնա բարելի դիմաց 120 դոլարի մակարդակում մի քանի ամսվա ընթացքում։

Նավթի համաշխարհային գները ճնշման տակ են հայտնվել եվրոպական շուկաներում ռուսական նավթի իրացման հետ կապված խնդիրների պատճառով։ Energy Aspects խորհրդատվական ընկերության վերլուծաբաններն ասում են, որ նավի որոշ սեփականատերեր հրաժարվում են կամ խուսափում են Բալթիկ կամ Սեւ ծովերից պատվերներից։

Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը հասել է 2013թ․ ի վեր ռեկորդային մակարդակի։ Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ժամանակ Brent տեսակի նավթի գինն այս պահին բարձրացել է մինչեւ 119,34 դոլար։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։