Վլադիվոստոկում կառուցվող բնակելի համալիրում հրդեհ է բռնկվել

Փրկարարներն ամբողջությամբ մարել են Վլադիվոստոկում կառուցվող Ատլանտիկ Սիթի բնակելի համալիրի տարածքում 100 քմ մակերեսով բռնկված հրդեհը, հայտնում է ՌԴ ԱԻՆ Պրիմորսկի երկրամասի գլխավոր վարչությունը։
նչպես РИА Новости-ին ավելի վաղ հայտնել էին Պրիմորիեի դատախազությունից, նախնական տվյալներով, Ատլանտիկ Սիթի բնակելի համալիրում հրդեհը սկսվել է երկուշաբթի ժամը 13.00-ին (Մոսկվայի ժամանակով 06.00-ին): Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է բնակելի համալիրի ավտոկայանատեղիում։ Վլադիվոստոկի դատախազությունը ստուգում է կազմակերպել։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Հրդեհը մեկուսացվել է 100 քմ տարածքում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը, որ առայժմ հրդեհի ամենահավանական պատճառը կարճ միացումն է։