Պենելոպա Քրուզն արժանացել է իսպանական ազգային մրցանակի

Պենելոպա Քրուզն արժանացել է իսպանական ազգային մրցանակի

Պենելոպա Քրուզը հաղթել է իսպանական ազգային մրցանակաբաշխությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում, հայտնում է Իսպանիայի մշակույթի եւ սպորտի նախարարությունը։

Նախարարության կայքը հայտնում է, որ ժյուրին միաձայն դերասանուհուն մրցանակը շնորհել է «2021թ․-ին հաջողությունների համար, որոնք հավելում են այն ամենն, ինչի նա արժանացել է իր ամբողջ կարիերայի ընթացքում»։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը շնորհավորել է դերասանուհուն։ «Իր մեծ տաղանդի եւ բացառիկ ելույթների շնորհիվ Պենելոպա Քրուզը տասնյամյակներ շարունակ մեր մշակույթն առաջին տեղ է բարձրացնում»,- Twitter-ում գրել է Սանչեսը։

Պենելոպա Քրուզն իսպանացի առաջին դերասանուհին է, որը Վեբետիկի կինոփառատոնի ընթացքում «Վոլպի գավաթ» մրցանակն է շահել Պեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» ֆիլմում կատարած դերի համար։ Նա նաեւ չորրորդ անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ դառնալով պատմության ընթացքում ամենաշատ առաջադրված դերասանուհին։