Արցախի նախագահին հրավիրելու ենք քննիչ հանձնաժողով․ Քոչարյան
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքների ծավալը շատ մեծ է։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանից հետո իրենք պատրաստվում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հրավիրել, ապա նաև ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին։
«Հանձնաժողովն աշխատում է։ Եվ մենք եզրակացություն ենք ներկայացնելու ԱԺ-ին»,- ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ եզրակացությունն ու արդյունքների ամփոփումը կներկայացվի հանրությանը, բայց, օրինակ, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի ներկայացրած փաստերը չեն ներկայացվի։
«Ակնկալում եմ, որ ընդդիմությունն էլ կգա հանձնաժողովի նիստին, հարցեր կբարձրացնի»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։