Պարտության սիմվոլ վարչապետը չի կարող գնալ և ձիգ, երկու ոտքի վրա կանգնած բանակցել. նա պետք է գնա

Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում․ ո՞նց եք դրան հասնելու․ պետք է միաժամանակ երկու գործընթաց սկսենք՝ ՀՀ բանակի վերականգնում և դիվանագիտական աշխատանք։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանը։ «Համոզված եմ, որ կհաջողենք։ Պարտության սիմվոլ վարչապետը չի կարող գնալ և ձիգ, երկու ոտքի վրա կանգնած բանակցել։ Ես մարդկայնորեն նրան հասկանում եմ, երբ այդ փաստաթուղթը ստորագրել է, եղել է շատ ծանր հոգեբանական վիճակում, հիմա այդ հոգեբանական վիճակում չի կարողանում դուրս գալ և կանգնել, նայել թշնամի երկրի ղեկավարի աչքերին և ասել իր ուզածը։ Պետք է այս մարդը գնա և նոր բանակցող գա»,-ասաց նա։