Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․

Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը փայլուն ընդունելության է արժանացել Ֆրանսիայում։ Լեփ-լեցուն դահլիճներում հանդիպումներ, հոտնկայս ծափահարություններ, բանականաբար՝ ավելի շատ ուղղված Արցախի պայքարին եւ արցախահայության տոկունությանը։ Հանդիպումներ Ֆրանսիայի պետական, օրենսդիր բարձր շրջանակների հետ, մասնավորապես Իլ դը Ֆրանս շրջանի նախագահը, Փարիզի քաղաքապետն ընդունել են չճանաչված հայկական պետության ղեկավարին։

«Հրապարակ» թերթը գրում է․

ԱԺ-ից տեղեկացրել են նաեւ, որ ավիատոմսերի համար ծախսվել է 918 հազար 112 ՀՀ դրամ, օրապահիկ է hատկացվել, որը, ըստ կառավարության համապատասխան որոշման 2-րդ հավելվածի, կազմում է 117 դոլար, գիշերավարձի ծախսերը՝ 191 դոլար, 2 անձի դեպքում՝ համապատասխանաբար, 234 եւ 382 դոլար։ Հիշեցնենք նաեւ, որ Հակոբ Հաջի Հակոբյանը նախկինում աշխատել է ԱԳՆ-ում՝ եղել է հյուպատոսական վարչության պետ, 2012-13 թվականներին դատվել է հյուպատոսական անօրինական գործարքների համար։ Մոտ մեկ տարի առաջ է ընդունվել ԱԺ-ում աշխատանքի։ Նրա դուստրը Ռուբեն Ռուբինյանի ընկերուհին է եւ ԱԺ պատգամավորի օգնական։

«Հրապարակ» թերթը գրում է․

Մինչ դեկտեմբերի 3-ը, երբ ադրբեջանցի «բնապահպանները» բնապահպանական խնդրի անվան տակ կփակեին Լաչինի ճանապարհը, Ալիեւը հող էր նախապատրաստում՝ հայտարարելով, թե այդ ճանապարհով ռազմական տեխնիկա է փոխանցվում։

Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ, ընդառաջելով այդ հայտարարություններին եւ կատարելով Ալիեւի հերթական պահանջը, Փաշինյանը հանձնարարել է մեծ խմբաքանակով ծանր զինտեխնիկա հանել Արցախից, որպեսզի Ալիեւին ապացուցի, որ ինքը ոչ թե զինում է, այլ հակառակը՝ զինաթափելու է Արցախը։

«Հրապարակ» թերթը գրում է․

Երեկ առավոտից ադրբեջանական կողմը կրկին բնապահպանական ակցիայի շիրմայի տակ փակեց Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ ըստ էության, շրջափակման մեջ վերցնելով տասնյակ հազարավոր արցախահայերի։

Ուշագրավ է, որ, ի տարբերություն նախորդ օրերի սադրանքների, երբ ադրբեջանցիների հետ բանակցություններում ներգրավված էին նաեւ Արցախի ներկայացուցիչներ, մասնավորապես ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն էր մասնակցում բանակցություններին, Արցախի պատգամավորներն էին հանդիպել խաղաղապահների հրամանատար Վոլկովի հետ, երեկ խաղաղապահները կտրուկ մերժել են արցախյան կողմի մասնակցությունը։ Անգամ ԱԺ պատգամավորներին թույլ չեն տվել մոտենալ դեպքի վայրին, որտեղ ճանապարհը փակելուց հետո ավելի քան երկու ժամ հայկական ավտոմեքենաներ էին «գերի» ընկել։

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, ներկայումս Արցախում բավական անհասկանալի և հակասական իրավիճակ է ստեղծված։ Մեր տեղեկություններով, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը խուսափում է ստեղծված իրավիճակի հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել։ Մասնավորաբար, օրերս Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը հայտարարել էր, որ ռենտգեն սարքերի տեղադրման հարցում Հարությունյանի հետ համաձայնեցվածություն կա, սակայն որոշ ժամանակ անց վերջինս հայտնել է, թե այդ հարցն իր հետ համաձայնեցված չի եղել։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գնաճը միջինը 10 տոկոս է, բայց առաջնահերթ ապրանքների մասով աճը շատ ավելի բարձր է, և ամենևին տասը տոկոս չէ: Այս կարծիքին է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Խոսքը հացի, հացամթերքի, կարագի ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մասին է, որոնց գնաճից մարդիկ էականորեն տուժում են:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը Արցախի հանքերը թիրախավորել, կարծում ենք՝ պետք է, որ հասկանալի լինի։ Պատերազմից հետո ահռելի տարածքներ ու ռեսուրսներ անցան Ադրբեջանի տիրապետության տակ, այդ թվում և Արցախում շահագործման թույլտվություն ունեցող 15 հանքավայրերից 13-ը, որոնք մեծ եկամուտներ էին ապահովում Արցախի բյուջեի համար։ Իսկ հիմա Արցախի հանքարդյունաբերությունը կախված է արդեն երկու հանքավայրերի՝ Դրմբոնի ու Կաշենի հանքերի շահագործումից, իսկ Արցախի պետբյուջե մուտքագրված եկամուտների մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն հանքարդյունաբերության ոլորտից հավաքագրված գումարները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ այս պահի դրությամբ 4 թեկնածուի անուն է շրջանառվում իբրեւ ներքին գործերի ապագա նախարար՝ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյան (որը կառավարության մի մասում ունի աջակցություն), ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյան (որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում ունի համակիրներ (ԱԻՆ-ը լուծարվում է, մտնում ՆԳՆ տիրույթ)), ԱԺ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյան (որը խորհրդարանում ունի աջակցություն՝ ի դեմս ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի մի քանի անդամների) եւ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյան, որին ՀՀ կառավարությունից վստահեցրել են, թե հենց նա է լինելու ՆԳ ապագա նախարարը (նրա եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ մտերմությունն առանձնակի ջերմություն ունի):

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել «Դվին» ռեստորանային համալիրում, քավորն էլ եղել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նստել են մի սեղանի շուրջ իրենց կանանց հետ: Տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անտրամադիր է եղել, ոչ մեկի հետ չի խոսել եւ, կարծես թե, նրա մասնակցությունը հարսանեկան արարողությանը ձեւական է եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքում «կռիվ է ընկել»: Նախարարի ընտանիքին պատկանող ընկերությունը՝ «Արմֆարմացիա»-ն, դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով եւ խնդրել Առողջապահության նախարարության նկատմամբ տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցել արգելված պետական օժանդակության եւ պետական մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի հատկանիշներով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վանաձորի եւ Գորիսի բժշկական կենտրոնների կողմից կազմակերպված գնումների մրցույթների հաղթող ճանաչվել է դեղ ներմուծող եւ վաճառող «Վագա ֆարմ»-ը, ինչը դժգոհություն է առաջացրել «Արմֆարմացիա»-ի մոտ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունից հետո կառավարական կաբնիետում միանգամից երկու հրաժարական եղավ. նախ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, այնուհետեւ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը հայտարարեցին, որ հրաժարականի դիմում են գրել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀԱՊԿ ԱԽ խորհրդի հյուրանոցային կեցության եւ հյուրասիրության ծառայություններ անցկացնելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը 2 մլն 80 հազար դրամի չափով պայմանագիր է կնքել «Երեւան» հյուրանոցի հետ: Մեկ այլ պայմանագրով՝ «Ա.Մ.Ջ.-111» ՍՊԸ-ից կատարվել է 7 մլն 457 հազար դրամի գնում՝ ՀԱՊԿ ԱԽ խորհրդի նիստի շրջանակներում տրանսպորտային ծառայություններ իրականացնելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեւանի քաղաքապետարանը 21-րդ դարում չի հրաժարվում խորհրդային ավտոմեքենաներից, ավելի կոնկրետ՝ «ժիգուլիներից»: ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքապետարանի աշխատակազմը մտադիր է վարձակալել թվով 8 տրանսպորտային միջոց, եւ այդ նպատակով քաղաքապետարանը մտադիր է ծախսել 33 մլն 504 հազար դրամ: