Հայ ժողովուրդը տոկուն է․ ԱՄՆ դեսպանը այց է կատարել Հայաստանի պատմության թանգարան

 Հայ ժողովուրդը տոկուն է․ ԱՄՆ դեսպանը այց է կատարել Հայաստանի պատմության թանգարան

ՀՀ-ում ԱՄն դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Հայաստանի պատմության թանգարան։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։ 

«Հայաստանի պատմության այս ցուցանմուշներն այնքան շատ բան են ասում հայ ժողովրդի տոկունության, մշակույթի և հարուստ ժառանգության մասին», - նկատեց դեսպան Քվինը՝ շնորհակալություն հայտնելով թանգարանի անձնակազմին և տնօրեն Դավիթ Պողոսյանին Հայաստանի անցյալի մասին պատմող ուշագրավ այս հավաքածուն պահպանելու համար։