Մոսկվան Երևանին վերաբերվում է որպես դաշնակցի․ Օվերչուկ

Մոսկվան Երևանին վերաբերվում է որպես դաշնակցի․ այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Արևելյան տնտեսական ֆորումի (ԵՏՀ) շրջանակներում։
«Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք հենց այդպես ենք վերաբերվում Հայաստանին»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վատացել են հարաբերությունները Հայաստանի հետ։
«Օգոստոսի 27-ին մենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ ենք անցկացրել: Այնտեղ ամեն ինչ լիովին նորմալ էր»,- հավելել է Օվերչուկը։
Ռուսաստանի և Հայաստանի միջև շփումները կարող են տեղի ունենալ սեպտեմբերի 27-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստի շրջանակներում, նշել է փոխվարչապետը։
«Առաջիկայում մենք ունենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստ, որը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին: Սա այն է, ինչ ներկայում կա ժամանակացույցում»"