Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը բազմաթիվ մեդալներ է նվաճել աշխարհի 26-րդ առաջնությանը

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականն օգոստոսի 15-25-ը Մոլդովայում մասնակցում է Պարաբազկամարտի աշխարհի 26-րդ առաջնությանը։
Հայաստանի ներկայացուցիչները տարբեր դասակարգումների քաշային կարգերում մրցումներին մասնակցել են թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով:
Ձախ ձեռքով մրցապայքարում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Վալտեր Հարությունյանը, Սարգիս Խաչատրյանը, Գևորգ Համբարձումյանը, Անահիտ Բաբաջանյանն ու Նաիրա Մեսրոպյանը:
Երկրորդ տեղը զբաղեցրել են Գուրգեն Անտոնյանը, Սարգիս Հարությունյանը և Շահեն Բաբայանը, բրոնզե մեդալ է նվաճել Արմեն Ենոքյանը:
Աջ ձեռքով մրցապայքարում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Գուրգեն Անտոնյանը, Վալտեր Հարությունյանը, Շահեն Բաբայանը և Նաիրա Մեսրոպյանը, արծաթե մեդալ են նվաճել Սարգիս Խաչատրյանն ու Վոլոդյա Բազեյանը, բրոնզե մեդալակիր է դարձել Սարգիս Հարությունյանը:
Հայաստանի հավաքականը 61 երկրների պայքարում զբաղեցրել է թիմային 4-րդ հորիզոնականը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն