Նորայր Ասլանյանի կալանքը փոխարինվեց 2 մլն դրամ գրավով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշմամբ Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանի նկատմամբ ընտրված տնային կալանք խափանման միջոցը փոխարինվել է 2 միլիոն դրամ գրավով, հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։